Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ բանակցություններն ինտենսիվացնելու համար։ Ըստ Reuters-ի՝ այնտեղ կլինի նաև Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը։
«Վաղը՝ հանդիպումներ Թուրքիայում։ Մենք պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները և մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմին վերջ դրվի։ Մենք նաև աշխատում ենք բանտարկյալների փոխանակման և վերադարձի վերսկսման ուղղությամբ», - գրել է Զելենսկին։
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը նույնպես նոյեմբերի 19-ին կայցելի Թուրքիա. հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ Սթիվ Ուիթքոֆֆը կմիանա Զելենսկու հետ բանակցություններին։