Միջազգային

Թուրքիան Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի

Թուրքիան Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի

Ստամբուլում բացվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային լիագումար նստաշրջանը։

Իր բացման խոսքում Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որը 30 տարի Կովկասում անկայունության աղբյուր է եղել, նոր փուլ է մտել՝ Ղարաբաղի օկուպացիայի վերացմամբ։ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են լուծել իրենց խնդիրները բանակցությունների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությամբ։ Հուսով եմ, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում Կովկասում և մեր տարածաշրջանում կվերականգնվի խաղաղության մթնոլորտը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական