Միջազգային

Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են ելել Ֆիցոյի դեմ

Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են ելել Ֆիցոյի դեմ

Սլովակիայի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բրատիսլավայի Ազատության հրապարակում, երկուշաբթի օրը տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և նրա ռուսամետ քաղաքականության դեմ։ 

Ցույցերը համընկել են 1989 թվականի հեղափոխության 36-րդ տարդարձի հետ, որով ավարտվել էր կոմունիստական ռեժիմը Չեխոսլովակիայում։

Բողոքի գլխավոր պատճառը եղել է այն, որ Ֆիցոյի կառավարությունն այս տարի չեղյալ է հայտարարել հեղափոխության օրը որպես պետական տոն՝ որոշումը հիմնավորելով խնայողությամբ։

Ֆիցոյի դեմ բողոքի ակցիաները Սլովակիայում շարունակվում են արդեն ամիսներ շարունակ՝ կապված նրա ռուսամետ դիրքորոշման, լրատվամիջոցների ճնշման և արտաքին քաղաքականության փոփոխությունների հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական