Ռուսաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Ստամբուլում չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մոսկվան Կիևից տեղեկություններ չի ստացել բանակցությունները վերսկսելու մտադրության մասին»,- հավելել է նա:
Ըստ Պեսկովի՝ Պուտինը բաց է զրույցի համար, եթե Ուիթքոֆֆը կամ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները անհրաժեշտ համարեն նրան տեղեկացնել Ստամբուլում կայանալիք հանդիպումների մասին։
«Այս պահին Պուտինի Ուիթքոֆֆ կամ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման որևէ կոնկրետ ծրագիր չկա»,- ընդգծել է նա։