Միջազգային

Թրամփը խոստովանել է` գոռացել է մարդկանց վրա և ձայնը խզվել

Թրամփը խոստովանել է` գոռացել է մարդկանց վրա և ձայնը խզվել

Երկուշաբթի Սպիտակ տանը նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, որ ինքն իրեն «հիանալի է զգում», սակայն ձայնը խռպոտվել է, քանի որ «առևտրային հարցերի շուրջ մարդկանց վրա գոռացել է»։

«Ինձ հիանալի եմ զգում․ ես գոռում էի մարդկանց վրա, որովհետև նրանք հիմարություն էին անում մի երկրի հետ կապված առևտրի որևէ հարցում, և ես այդ ամենը կարգի բերեցի»,– պատասխանել է նա լրագրողի հարցին՝ իր ձայնի փոփոխության պատճառի մասին։ «Բայց ես ամբողջովին կորցրի ինքնատիրապետումը այդ մարդկանց վրա»։

Հետագա հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողները խնդրել են հավելյալ մանրամասներ՝ այդ «գոռալու» մասին, Թրամփը հայտնել է. «Մի երկիր ցանկացել էր վերանայել իր առևտրային համաձայնագրի պայմանները, և դա ինձ դուր չեկավ»։

Նա, սակայն, հրաժարվել է նշել, թե որ երկրի մասին է խոսքը։

«Ինչո՞ւ պետք է դա ասեմ ձեզ»,– հակադարձել է նախագահը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական