Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է ստորագրել այն օրենքը, որը պարտադիր կդարձնի Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերվող փաստաթղթերի հրապարակումը։ Թրամփը կոչ է արել հանրապետական օրենսդիրներին աջակցել նախաձեռնությանը։
Ներկայացուցիչների պալատը, ըստ կանխատեսումների, այսօր մեծամասնությամբ կընդունի օրինագիծը, որով Արդարադատության նախարարությունը պարտավորվում է հրապարակել մահացած, սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էփշշտեյնի գործի բոլոր նյութերը։
Անցած շաբաթ հանրապետական կուսակցության ղեկավարությունը կանխատեսում էր, որ իր շարքերի անդամները հիմնականում կքվեարկեն փաստաթղթերի հրապարակման օգտին։ Այժմ, նախագահի աջակցությունը ստանալուց հետո, Հանրապետական կուսակցության ձայների ավելացումը համարվում է հավանական։
Խոսնակ Մայք Ջոնսոնը, որը երկար ժամանակ դեմ էր քվեարկության անցկացմանը, երկուշաբթի լրագրողներին հայտնել է, որ կարող է կողմ քվեարկել այն դեպքում, եթե Սենատը հետագայում փոփոխություններ կատարի՝ ավելի արդյունավետ պաշտպանելու համար զոհերի և տեղեկատուների անձնական տվյալները։