Միջազգային

Վրաստանում լուծարվում է Հարավ-օսական ինքնավար մարզի ժամանակավոր ադմինիստրացիան

Վրաստանում լուծարվում է Հարավ-օսական ինքնավար մարզի ժամանակավոր ադմինիստրացիան

«Վրացական երազանքը» վերացնում է նախկին Հարավ-օսական ինքնավար մարզի ժամանակավոր ադմինիստրացիան: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ շարունակում են գործել Ախալգորի, Կուրտա, Տիգվա և Էրեդվի մունիցիպալիտետները, որոնք, ինչպես նա նշել է, ընտրվել են 2006 թվականին՝ «սահմանադրությանը լիովին համապատասխան»:

«Այս մունիցիպալիտետները միակ լեգիտիմ ընտրված և գործող իշխանությունն են Ցխինվալի տարածաշրջանում, և այդպիսով՝ Վրաստանի իրավական և սահմանադրական համակարգի միակ օրինական շարունակությունը։ 2006 թվականի նոյեմբերին «Ազգային շարժման» իշխանության նախաձեռնությամբ Ցխինվալի շրջանում անցկացվեցին հակասահմանադրական ընտրություններ, որոնց արդյունքում հռչակվեց Հարավային Օսիայի «նախագահը», և ձևավորվեց Հարավային Օսիայի «կառավարություն»: Այս քայլով այն ժամանակվա իշխանությունն անուղղակիորեն լեգիտիմություն հաղորդեց անջատողական գործընթացներին, ինչը Վրաստանի պետական շահերի ակնհայտ և ծանր դավաճանություն էր», - ասել է Պապուաշվիլին ։ 

Նշենք, որ վարչակազմ ստեղծելու մասին կարգադրությունը տրվել է 2007 թվականի մայիսի 8-ին՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից։ Ներկայումս այն ղեկավարում է Թամազ Բեստաևը, իսկ վարչակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Վրաստանի պետական բյուջեից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական