Սաուդյան Արաբիայում՝ Մեդինայի մոտ, երկուշաբթի օրը տեղի է ունեցել ծանր ավտովթար։ Ուխտագնացության ճանապարհին (Մեքքայից դեպի Մեդինա) ուղևորատար ավտոբուսը բախվել է բենզավառելիքով բարձված բեռնատարին, որից հետո ավտոբուսը հրդեհվել է։
Զոհերի թիվը հասել է առնվազն 45-ի, գրեթե բոլորը Հնդկաստանի քաղաքացի են՝ ումրա ուխտագնացության մասնակիցներ։ Միայն մեկ մարդ է ողջ մնացել և այժմ գտնվում է հիվանդանոցում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մաղթել վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Ցավակցություն են հայտնել նաև պաշտպանության նախարար Ռեջնաթ Սինգհը, արտաքին գործերի նախարար Ս. Ջայշանկարը։ Հաղորդվում է, որ բոլոր ուխտավորները եղել են Հայդարաբադից։
BREAKING ⚡️Tragic Accident in Medina, Saudi Arabia
— Treeni (@TheTreeni) November 17, 2025
A bus carrying over 50 Indian pilgrims collided with a tanker on the highway. The vehicle caught fire, trapping passengers inside.
Emergency responders quickly extinguished the flames and transported survivors to hospitals.
At… pic.twitter.com/hgDn3wH3nI