Ուկրաինաի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա՝ պատմական պաշտպանական համաձայնագիր ստորագրելու համար։
Մակրոնն Ուկրաինայի առաջնորդին դիմավորել է Վիլակուբլե ավիաբազայում։ Այցը տեղի է ունենում Ուկրաինայում աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որն արդեն միջազգային արձագանք է ստացել։
Զելենսկին ժամանել է Փարիզ՝ զենքի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրելու համար՝ այն անվանելով պատմական՝ Ուկրաինայի մարտական ավիացիան և ՀՕՊ-ն ուժեղացնելու համար:
Reuters-ը գրում է, որ դա կարող է ավարտվել 10-ամյա ռազմավարական ավիացիայի մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Սա կարող է ներառել Dassault Rafale բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռների մատակարարումը, որը կդառնա Ուկրաինայի 250 մարտական ինքնաթիռներից բաղկացած նավատորմ կառուցելու երկարաժամկետ ծրագրի մի մասը։