Ֆրանսիայում առաջին անգամ հետազոտություն է արվել, թե ինչպես է Եվրամիությունում նեոնիկոտինոիդների (մեղվասպան թունաքիմիկատների) արգելքը ազդել վայրի բնության վրա։ Արդյունքները ելղել են դրական. 2018թ. արգելքից 4 տարի անց (2019–2022) միջատներով սնվող թռչունների թիվը Ֆրանսիայում աճել է 2–3 տոկոսով։ Դրանք են, օրինակ՝ կաչաղակը, սևագլուխ մրրիկը և սովորական ճնճղուկը։
Հետազոտությունը հիմնված է եղել 1900-ից ավելի դիտակետերի տվյալների վրա, որոնք հավաքել են կամավոր թռչնաբանները։ Պարզվել է, որ այն դաշտերում, որտեղ նախկինում օգտագործվել են նեոնիկոտինոիդներ, միջատակեր թռչունները 12%-ով ավելի քիչ էին, քան չօգտագործված տարածքներում։
«Նույնիսկ 2–3 տոկոս աճը շատ կարևոր է, դա ցույց է տալիս, որ արգելքը աշխատել է»,- ասել է հետազոտության ղեկավար Թոմաս Պերոն։
Նմանատիպ վերականգնում կարող է լինել ողջ Եվրամիությունում, որտեղ արգելքն ուժի մեջ է մտել 2018-ի վերջից։ Բրիտանիայում էլ գործում է նույն արգելքը, իսկ ԱՄՆ-ում նեոնիկոտինոիդները դեռ լայնորեն կիրառվում են, և այնտեղ 1970-ականներից ի վեր անհետացել է գրեթե 3 միլիարդ միջատակեր թռչուն։
Մասնագետները նշում են, որ թունաքիմիկատները հողում մնում են տարիներ շարունակ, ուստի թռչունների լիարժեք վերականգնումը կտևի տասնյակ տարիներ։ Սակայն արդեն առաջին քայլերը երևում են, և դա հույս է ներշնչում։