Բրազիլիայի հզոր գյուղատնտեսական լոբբին և մի խումբ քաղաքական գործիչներ ջանքեր են գործադրում՝ չեղարկելու 2008 թվականից գործող «Ամազոնի սոյայի մորատորիումը», որն արգելում է վաճառել այն սոյան, որը աճեցվել է 2008-ից հետո անտառահատված հողերում։ Այս համաձայնագիրը համարվում էր համաշխարհային ամենահաջողված միջոցառումներից մեկը, որ կտրուկ նվազեցրել էր Ամազոնի անտառահատումները։
Եթե արգելքը վերանա, բնապահպանները զգուշացնում են, որ կսկսվի անտառների նոր մասշտաբային ոչնչացում՝ Պորտուգալիայի տարածքի չափ հողեր կարող են վերածվել սոյայի դաշտերի։ Գիտնականներն ասում են, որ Ամազոնը արդեն մոտ է «շրջադարձային կետին». անտառը կորցնում է ինքնավերականգնման ունակությունը, անձրևներ քիչ են տեղում, և գործում է «մեռյալ պտույտ»՝ ավելի շատ ծառեր են չորանում։
Գործը հասել է Բրազիլիայի Գերագույն դատարան։ Երկրի կառավարությունն ինքն էլ բաժանված է. Արդարադատության նախարարությունը կասկածում է հակամրցակցային գործողությունների մեջ, իսկ շրջակա միջավայրի նախարարությունն ու դատախազությունը պաշտպանում են մորատորիումը։