Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող երկրների դեմ երկրորդական պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցում։
Պեսկովը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե Թրամփն ասել է, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր ենթարկվելու է խիստ պատժամիջոցների․
«Դե, նա դա չի ասել։ Նրան հարցրել են՝ արդյոք աջակցում է առաջարկվող օրինագծին։ Նա պատասխանել է «այո»։ Կտեսնենք, թե ինչպես է այս օրենսդրությունը զարգանալու։ Կտեսնենք, թե ինչ դետալների մասին է խոսքը։ Մենք, իհարկե, չափազանց բացասաբար կվերաբերեինք դրան»,- ասել է Պեսկովը։