ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ով Ռուսաստանի հետ բիզնես գործունեություն ծավալի, կհայտնվի ԱՄՆ պատժամիջոցների տակ։
«Նրանք շատ խիստ օրինագիծ են ներկայացնում. պատժամիջոցներ և այլն, Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկրի դեմ։ Նրանք կարող են դրան ավելացնել նաև Իրանը, ինչպես գիտեք։ Ես դա առաջարկել եմ։ Այսպիսով, Ռուսաստանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր կենթարկվի շատ խիստ պատժամիջոցների։ Այո, մենք կարող ենք այդ հավասարմանը ավելացնել Իրանը», - հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին Ռուսաստանի և Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վերաբերյալ։