Միջազգային

Ճապոնիա-Չինաստան լարվածությունը սրվում է

Ճապոնիա-Չինաստան լարվածությունը սրվում է

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարությունը, որ Չինաստանի հարձակումը Թայվանի վրա կարող է սպառնալ Ճապոնիայի գոյատևմանը և հրահրել ռազմական արձագանք, կտրուկ սրել է հարաբերությունները Պեկինի հետ։

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին դադարեցնել ճանապարհորդությունները դեպի Ճապոնիա, իսկ Պեկինում ճապոնական դեսպանին հրավիրել են երկրի ԱԳՆ՝ հանձնելով բողոք նոտա։ Չինաստանի ԱԳՆ-ն պահանջում է «հետ վերցնել սխալ հայտարարությունը»։

Այսօր էլ Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնյա Մասաակի Կանայը ժամանել է Պեկին՝ հանգստացնելու իրավիճակը և ընդգծելու, որ Տոկիոյի անվտանգության քաղաքականությունը չի փոխվել։

Լարվածությունը մեծացել է նաև Սենկակու/Դյաոյույ կղզիների շուրջ. չինական առափնյա պահպանության նավերը մտել են ճապոնական վերահսկողության տակ գտնվող ջրեր, նկատվել են նաև չինական անօդաչու սարքեր Յոնագունի կղզու մոտ։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ ճգնաժամը կարող է ամիսներ տևել։ Նախորդ նման վեճի ժամանակ (2012) Ճապոնիա ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվն անկում էր ապրել 25%-ով, ինչը ծանր հարված էր եղել տնտեսությանը։ Այսօր Տոկիոյի բորսայում զբոսաշրջության հետ կապված բաժնետոմսերը նվազել են մինչև 11%-ով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական