Շերեմետևոյի օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները Հնդկաստանից ժամանած 43-ամյա օտարերկրյա քաղաքացու մոտ հայտնաբերել են ավելի քան հազար զարդ և թանկարժեք քարեր՝ ընդհանուր 9,4 միլիոն ռուբլի արժողությամբ. տեղեկացնում է ՌԴ մաքսային ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մաքսային տեսուչները տղամարդուն կանգնեցրել են «կանաչ միջանցքում» իրականացվող ընտրողական հսկողության ընթացքում։ Նրա տաբատի գրպաններում հայտնաբերվել են մատանիներ, ականջօղեր և բազմագույն քարեր՝ փոքր zip-պայուսակներում փաթեթավորված։ Ուղևորն ասել է, որ իր հետ տարել է «ընկերների համար նախատեսված նվերներ» և չի իմացել մաքսային կանոնների մասին։
Մաքսային փորձաքննությունը պարզել է, որ զարդերը պատրաստված են 750, 585 և 375 հարգի ոսկու համաձուլվածքից, իսկ քարերը ներառում են ադամանդներ, տանձանիտներ, տուրմալիններ, տոպազներ, որձաքարեր, լուսնաքարեր, բերիլ և կորունդ։
Հարուցվել է քրեական գործ՝ ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրսների մաքսանենգության հոդվածով։ Հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1 միլիոն ռուբլի: