Լեհաստանը նոյեմբերի 17-ի գիշերը բացել է Բելառուսի հետ սահմանի երկու սահմանային անցումները։ «Բոբրովնիկի»-«Բերեստովիցա» և «Կուզնիցա Բելոստոցկայա»-«Բրուզգի» անցակետերը բացվել են կեսգիշերին:
«Բոբրովնիկիում» սահմանային անցակետը չի աշխատել 2023 թվականի փետրվարից, իսկ «Կուզնիցա Բելոստոցկայա» անցակետը փակվել է 2021 թվականի նոյեմբերից։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, օրեր առաջ հայտարարելով Բելառուսի հետ սահմանին ևս երկու անցակետ բացելու ծրագրերի մասին, հայտարարել է, որ նման որոշում կայացվել է ի շահ սահմանային բնակիչների: