Միջազգային

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին․ Ալիև

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է․

«Ես վստահ եմ, որ այս օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին», - ասել է նա՝ ելույթ ունենալով Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ 15 միլիոն տոննա տարողունակությամբ երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։

«Այսօր Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան կապող օղակ են, կամուրջ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։ Միջին միջանցքի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրների համար»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական