ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցերի, այդ թվում՝ էներգետիկայի, ինչպես նաև արդիական միջազգային հարցերի շուրջ։
Բիշքեկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի և տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպման ընթացքում հետագա շփումների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է մտքերի մանրակրկիտ փոխանակում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման համատեքստում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայում հետագա կայունացման խթանումը։