Արգենտինայի Էսեյսա քաղաքում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Խոշոր հրդեհը կլանել է հինգ գործարան, բայց հրշեջները աշխատում են կանխել դրա տարածումը։ Nación թերթի տվյալներով՝ տուժաներից 8-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Հրատարակությունը, հղում անելով հրշեջներին, պարզաբանել է, որ հրդեհի մարումը կարող է տևել 24-36 ժամ։ Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։