Միջազգային

Միրզոյանը հանդիպել է Կոբախիձեի հետ

Միրզոյանը հանդիպել է Կոբախիձեի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծվել է Վրաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության կարևորությունը։

Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի քաղաքական երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը և այն փաստին, որ Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական