Նոյեմբերի 14-ին Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դեսպանին խիստ բողոք է ներկայացվել այն կապակցությամբ, որ «Իսկանդեր» տիպի հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան տարածքում:
Համապատասխան նոտան հանձնվել է դեսպանին: