Միջազգային

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Թրամփը խոստանում է էժանացնել սուրճն ու բանանը

Ամերիկացիները կարող են շուտով ավելի էժան սուրճ և բանան գնել։ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանավորվածություններ է ձեռք բերել չորս լատինամերիկյան երկրների հետ՝ նվազեցնելու այս ապրանքների ներմուծման մաքսերը։

Արգենտինայի, Գվատեմալայի, Սալվադորի և Էկվադորի հետ համաձայնագրերով նախատեսվում է պահպանել 10-15% մաքսերը, բայց սուրճի և բանանի նման ապրանքները կազատվեն դրանցից։ Պատճառը պարզ է՝ ԱՄՆ-ում դրանք բավարար քանակությամբ չեն արտադրվում։

Սուրճի գինը այս տարի կտրուկ բարձրացել է 20%-ով, ինչը իրենց գրպանի վրա զգացել են միլիոնավոր ամերիկացիներ։ Գվատեմալան և Էկվադորը ԱՄՆ-ի բանանի հիմնական մատակարարներն են։

Թրամփը փորձում է ճնշում գործադրել նաև տավարի մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների վրա։ Նա հանձնարարել է արդարադատության նախարարությանը քննություն իրականացրել շուկայում՝ պարզելու մսի գնի կտրուկ թանկացման պատճառները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական