Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում. Պապուաշվիլի

Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում. Պապուաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք և մտածենք տարածաշրջանը որպես ընդհանուր տարածք զարգացնելու մասին. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ ձգտում են համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։

«Կարևոր է խոսել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում առկա դինամիկայի մասին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է նայենք դեպի ապագա և մտածենք տարածաշրջանը որպես միասնական տարածք զարգացնելու մասին։ 

Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ ձգտելով համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։ Նրանք չեն գործում այնպես, ինչպես կարծում է մեր արմատական, արտաքին առաջնորդությամբ ընդդիմությունը, որը պետք է հեռվից նայի և սպասի միայն Բրյուսելից հրահանգների։ Մենք կքննարկենք, թե ինչպես են նրանք գնահատում տարածաշրջանում տիրող դինամիկան և ինչպիսին են նրանց ընդհանուր ծրագրերը այս առումով», - ասել է Շալվա Պապուաշվիլին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական