Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի միջուկային զենքի փորձարկումների մասին. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի միջուկային զենքի փորձարկումների մասին. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի, որոնք կհաստատեն տեղեկությունն այն մասին, որ երկրներից որևէ մեկը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, միջուկային զենքի փորձարկումներ է իրականացրել. հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին:

«Մոնիտորինգի համակարգի համաձայն, որն այժմ գործում է, նման փորձարկումների անցկացման մասին վկայող որևէ իրադարձություն չի եղել։ Հուսով եմ, որ այդպես էլ կլինի», - ասել է Գրոսին Կալինինգրադում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ խորհրդակցությունները ։ 

Նա հիշեցրել է, որ «Վիեննայում կա կազմակերպություն, որը հետևում է միջուկային զենքի ուղղակի փորձարկումների անցկացմանը»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական