Միջազգային

Ուկրաինական հարվածից վնասվել է Նովոռոսիյսկի խոշոր նավթաբազան

Ուկրաինական հարվածից վնասվել է Նովոռոսիյսկի խոշոր նավթաբազան

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով վնասվել է «Շեշհարիս» համալիրի նավթաբազան (այն գտնվում է Նովոռոսիյսկի ծովային նավահանգստում):

Արտակարգ իրավիճակների ծառայությունները նաև հյատնել են, որ «վնասվել են առափնյա կառույցները»: 

Միևնույն ժամանակ, օպերատիվ շտաբը նաև գրել է, որ Նովոռոսիյսկում անօդաչու թռչող սարքերից տուժել են նաև բնակելի տները։

Ռուսական «Նեֆտեավտոմատիկա» ընկերության կայքից տեղեկանում ենք, որ «Շեշհարիսը» ՌԴ հարավում նավթի և նավթամթերքների փոխադրման խոշորագույն նավթատար համալիրներից մեկն է:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական