Չինաստանի նախագահ Սի Ծինպինը բաց կթողնի G20 գագաթնաժողովը, որը տեղի կունենա Հարավային Աֆրիկայում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գագաթնաժողովում Պեկինը կներկայացնի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հրաժարվել էր մասնակցել G20-ի գագաթնաժողովին՝ Հարավային Աֆրիկայում ստեղծված իրավիճակն անվանելով «լիակատար խայտառակություն»։
«ԱՄՆ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցի այս գագաթնաժողովին, քանի դեռ մարդու իրավունքների այս խախտումները շարունակվում են»,- գրել էր նա Truth Social-ում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես չի մեկնի Հարավային Աֆրիկա. ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։
Հավելենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Յոհանեսբուրգում՝ նոյեմբերի 21-22-ը։