Նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ այցի շրջանակներում կկայանա Վրաստանի ԱԳ նախարար Մակի Բոչորիշվիլիի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կքննարկվեն ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Հանդիպման արդյունքներով երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: