Կրեմլը թույլ է տվել ամերիկյան Citibank-ին լքել Ռուսաստանը՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովի չեղարկումից հետո հարաբերությունները վերականգնելու իր պատրաստակամության մասին ԱՄՆ-ին ազդանշան տալու համար. Financial Times (FT)-ին ասել է նախկին բարձրաստիճան ռուս պաշտոնյան:
«Ժամանակը բարդ է: Ակնհայտ է, որ կա ակնկալիք, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, որը շատ բիզնես-կողմնորոշված է, կարող է ընկալունակ լինել այս ժեստի նկատմամբ», - բացատրել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում բիզնես ունեցող բոլոր խոշոր արևմտյան ընկերությունները «մի տեսակ պատանդ» են: Մասնավորապես, ռուսական շուկայից դուրս գալու համար նրանք պետք է ստանան կառավարության թույլտվությունը՝ իրենց բիզնեսը վաճառելու համար: