Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Շինարարության և զարգացման կոալիցիան, որը գլխավորում է գործող վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին։
Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) զբաղեցրել է երկրորդ տեղը: Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Մոհամմեդ ալ-Հալբուսիի գլխավորած սուննիական «Առաջընթաց» դաշինքը զբաղեցրել է երրորդ տեղը։
46 միլիոն բնակչություն ունեցող Իրաքում ընտրելու իրավունք ունի 21 միլիոն մարդ: Իրաքի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 56.1%: Վերջին խորհրդարանական ընտրություններում՝ 2021 թվականին, այս ցուցանիշը 12%–ով ցածր է եղել։
Մոհամմեդ ալ-Սուդանին ցանկանում է երկրորդ ժամկետով մնալ վարչապետ, սակայն դիտորդները կարծում են, որ նրա հնարավորությունները քիչ են, քանի որ կոալիցիան բաժանված է, և նոր իրաքյան կառավարություն ձևավորելու բանակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս։