Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր նահանջի մասին Դոնեցկի Պոկրովսկ քաղաքից։
Զելենսկին ընդունել է, որ Պոկրովսկում իրավիճակը «շատ ծանր է»: Նրա խոսքերը ենթադրում են, որ նա դեմ չէ Ուկրաինայի զինված ուժերի նահանջին, բայց որոշումը կայացնում են տեղի հրամանատարները:
«Ոչ ոք նրանց չի ստիպում մեռնել ավերակների համար։ Ես կաջակցեմ մեր զինվորներին, հատկապես՝ այնտեղի հրամանատարներին, որպեսզի նրանք կարողանան վերահսկել իրավիճակը։ Մեզ համար ամենակարևորը մեր զինվորներն են»,- Զելենսկի։
Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է գրավել Պոկրովսկը՝ փորձելով համոզել ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս գա Դոնբասից՝ պատերազմն ավարտելու համար: