Միջազգային

Մոսկվան ուզում է Կովկասի հարցով բանակցությունները Շվեյցարիայից տեղափոխել

Մոսկվան ուզում է Կովկասի հարցով բանակցությունները Շվեյցարիայից տեղափոխել

Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում անվտանգության հարցերով միջազգային քննարկումների ձևաչափի նիստերը Շվեյցարիայից մեկ այլ՝ «իսկապես չեզոք վայր» տեղափոխելու օգտին, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Հաշվի առնելով Շվեյցարիայի կողմից հայտարարված չեզոք կարգավիճակի կորուստը՝ ԵՄ-ի հակառուսական անօրինական պատժամիջոցներին հետևելու պատճառով, Մոսկվան, Սուխումիի և Ցխինվալիի աջակցությամբ, կարծում է, որ անհրաժեշտ է ՄԱԽ հանդիպումները Ժնևից տեղափոխել մեկ այլ, իրականում չեզոք վայր, որը ընդունելի կլինի բոլոր մասնակիցների համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, Ռուսաստանը հանդես է գալիս Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի շուտափույթ ընդունման օգտին: Նշվում է, որ քննարկումների հերթական փուլը տեղի կունենա 2026 թվականի մարտին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական