Միջազգային

ԱՄՆ-ն հանել է Հունգարիայում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցվող ատոմակայանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն հանել է Հունգարիայում «Ռոսատոմ»-ի կողմից կառուցվող ատոմակայանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները վերացրել է Հունգարիայի Պակշի ատոմակայանում ռուսական պետական ​​«Ռոսատոմ» ընկերության կողմից նոր էներգաբլոկների կառուցման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այն (Պակշի ատոմակայանի երկրորդ փուլը) արդեն կառուցվում է, և նրանք (հունգարացիները) պետք է այն ավարտեն։ Քանի որ նախագիծը մշակվել և իրականացվում է ռուսական ընկերության կողմից, մենք ուզում ենք, որ նրանք կարողանան այն ավարտին հասցնել», - բացատրել է Ռուբիոն։ 

Նրա խոսքով՝ սա անհրաժեշտ է Հունգարիայի էներգետիկ անկախության համար։

Պակշի ատոմակայանի՝ ռուսական մասնակցությամբ ընդլայնման դեմ պատժամիջոցները սահմանվել են 2024 թվականի նոյեմբերին, ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական