Ամերիկյան Կոնգրեսը հրապարակել է 20 հազար էջանոց փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ջեֆրի Էփշթեյնը հետևել Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր քայլին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ընկերությունն արդեն ավարտված է եղել:
Նույնիսկ օդաչուն Էփշթեյնին մշտապես հաղորդել է, թե երբ և որտեղ է թռչում Թրամփը: 2016-ի նոյեմբերին, Թրամփի հաղթանակից մի քանի շաբաթ հետո, օդաչուն գրել է, որ «Թրամփը մեկնում է կիրակի օրը, ժամը 4-6-ի միջակայքում»:
Գաղնազերծված փաստաթղթերից երևում է, որ Էփշթեյնն էլ սրան պատասխանել է՝ «վաղը առավոտ կասեմ»:
Բայց տեղեկատվությունները միայն թռիչքներին չեն վերեբերել. 2017-ին Էփշթեյնի հաշվապահը նրան գրել է. «Թրամփը այսօր մեր թաղամասում է, կարծես գնում է ֆանդրեյզինգի»:
Հետաքրքիրն է նաև այն, թե ինչ կարծիք է արտահայտում Էփշթեյնը Թրամփի մասին 2018-ին՝ նախկին ֆինանսների նախարարին ուղղված իր նամակում, որտեղ գրել է. «Թրամփը գտնվում է խելագարության սահմանագծին»: Երբ հարցնում են՝ արդյոք Թրամփը կարող է խելագարվել, Էփշթեյնը պատասխանել է. «Սա նրա համար նոր բան չէ: Անցյալում նրան խորհուրդ էին տվել բնակարանից դուրս չգալ՝ այդպես է վերապրել սնանկության գործը»:
Փաստաթղթերի արխիվը նաև ցույց է տվել, որ Էփշթեյնի համախոհները Թրամփի հետ կապված բազմաթիվ նորություններ են ուղարկել, այդ թվում՝ հաղորդագրություններ, որոնք վերաբերել են նախագահի շրջապատի հակասություններին:
Թրամփը միակ բարձրաստիճան գործիչը չի եղել, ում ուղևորությունները քննարկել է Էփշթեյնը: Փաստաթղթերը նաև ցույց են տվել, որ 2012 թվականի սեպտեմբերին էփշթեյնի օգնականին հանձնարարվել է էփշթեյնին տեղեկացնել «փոխնախագահ Ջո Բայդենը գտնվելու վայրի մասին»:
Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ այս նամակները ոչինչ չեն ապացուցում:
Հայտարարության մեջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևվիտը հայտարարել է, որ դեմոկրատները «ընտրողաբար էլեկտրոնային նամակներ են փոխանցել լիբերալ լրատվամիջոցներին՝ կեղծ պատմություն ստեղծելու համար, որ նսեմացնեն նախագահ Թրամփին։