Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Ըստ բժշկի՝ նա այլևս բուժման կարիք չունի։
«Քանի որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, նա դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել թիվ 12 ուղղիչ հիմնարկ, որտեղ կշարունակի պատիժը կրել ընդհանուր հիմունքներով»,- ասվում է Վրաստանի քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։
Սաակաշվիլին, ավելի վաղ կայացված դատավճիռների համաձայն, պետք է անազատության մեջ մնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը: