Եվրոպական հանձնաժողովը մոտ 6 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային G7 վարկային գծի շրջանակներում, որը ապահովված է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով. հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Սա ավելի լայն փաթեթի մի մասն է, որը Կիևը, ինչպես սպասվում է, կստանա մինչև տարեվերջ։
Լիտվայի ֆինանսների նախարար Քրիստուպաս Վայտիեկունասը հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը չի լինի աջակցությունը դադարեցնելու պատճառ։
Նիդեռլանդների ֆինանսների նախարար Էելկո Հեյնենը հավելել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մնա Կիևի համար մշտական առաջնահերթություն։
Մինչև տարեվերջ ԵՄ-ը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 18 միլիարդ եվրո, որը կվերադարձվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից՝ G7-ի 45 միլիարդ եվրո վարկի շրջանակներում։