ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները գնահատել է որպես Կիևի կողմից երկխոսությունից հրաժարում։
«Այս հայտարարությունները փաստացի արտացոլում են իրավիճակը, երբ ուկրաինական կողմը որևէ կերպ չէր ցանկանում շարունակել շփումները կամ խոսակցությունը։ Դա տխուր է»,- հայտարարել է Պեսկովը։
Պեսկովը նաև նշել է, որ Կիևի դիրքերը շարունակաբար վատթարանում են։ Ըստ Կրեմլի խոսնակի՝ Ուկրաինան ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին. «Ուկրաինան, ի վերջո, ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, բայց արդեն շատ ավելի անբարենպաստ դիրքից»։