Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչը (G-7-ի երկրներ) հրապարակել են հայտարարության տեքստ, որտեղ վերահաստատել են իրենց մշտական աջակցությունը Ուկրաինային՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և գոյության իրավունքը։
«Մենք հաստատել ենք, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը։ Մենք համաձայնել ենք, որ ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ միջազգային սահմանները չպետք է ուժով փոխվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը նաև իրենց աջակցությունն են հայտնել նախագահ Թրամփի՝ Գազայում խաղաղություն հաստատելու նախաձեռնությանը։