Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մինչև Վրաստանում ավիավթարի պատճառների և հանգամանքների հետաքննության ավարտը դադարեցրել է C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների թռիչքները։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մեր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են նոյեմբերի 12-ից՝ որպես նախազգուշական միջոց։ Բոլոր տեխնիկական ստուգումների ավարտից հետո կվերսկսվեն ինքնաթիռների թռիչքները», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։