Ղազախստանն ու Ռուսաստանը մտերիմ գործընկերներ, ընկերներ և հուսալի դաշնակիցներ են. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպամն ժամանակ։
«Մեր հարաբերությունները Ղազախստանի հետ կայուն զարգանում են։ Գործնականում և փորձառությամբ հաստատվում է մեր հիմնարար փաստաթղթերում գրվածը. Ղազախստանն ու Ռուսաստանը ամենամոտ գործընկերներ են, ընկերներ ու հուսալի դաշնակիցներ։ Սա հաստատվում է գործողություններով։ Ռուսաստանը Ղազախստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկն է՝ առաջին տեղում ներդրումների ծավալով։ Անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը գերազանցել է 27 միլիարդը»,- ասել Պուտինը։
Տոկաևը Պուտինին առաջարկել է 2026 թվականին պետական այցով հանրապետություն այցելել, որը ընդունվել է ՌԴ նախագահի կողմից։
«Մենք պետք է ստորագրենք նոր սերնդի փաստաթղթեր ամենաբարձր մակարդակով և հետևենք դրանց իրագործմանը։ Դա չափազանց կարևոր է», - ասել է Տոկաևը։
Ըստ Պեսկովի՝ նախօրեին կողմերի միջև զրույցը տևել է շուրջ 3 ժամ։