Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության շուրջ բանակցությունները կասեցվել են առաջընթացի բացակայության պատճառով, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Սերգեյ Կիսլիցան։
The Times-ին տված մեկնաբանության մեջ նա նշել է, որ ամբողջ ամառ Կիևը կենտրոնացրել է իր ջանքերը միջազգային գործընկերներից ավելի մեծ գործողություններ ստանալու վրա, սակայն՝ անհաջող։ Կիսլիցան հավելել է, որ առաջընթացի բացակայությունն իր համար զարմանալի չէ, քանի որ «բռնապետության պայմաններում անհնար է քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ»։