Միջազգային

Կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան

Կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանում կործանված թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է: Էրդողանն այս հայտարարությունն արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Նա նաև նշել է, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ 

Ինչպես հայտարարել Է Էրդողանը, համապատասխան ծառայությունների հետ կապը հաստատվել է ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո, և օպերատիվ կերպով սկսվել Է որոնողափրկարարական գործողությունը: Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 19 աճյուն, ևս մեկի որոնումները շարունակվում են:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական