Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Կողմերը քննարկել են Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի վայրում որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքը։ Կավելաշվիլին ցավակցություն է հայտնել Էրդողանին ինքնաթիռում գտնվող զինծառայողների մահվան կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և աջակցության համար։