Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Ուկրաինայում զորահավաքի տարիքը 25-ից իջեցնել 22-ի։
«Մենք հսկայական խնդիրներ ունենք զինվորների և մարդկային ռեսուրսների հետ կապված։ Ներկայումս Ուկրաինայում զորահավաքը կատարվում է միայն 25 տարեկանում։ Մենք կարող ենք այդ տարիքը իջեցնել մեկ կամ երկու տարով՝ մինչև 23 կամ 22», - Politico-ին տված հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետը։
Ըստ Կլիչկոյի՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս բախվում են զինվորների աճող պակասի՝ Եվրոպա փախչող ուկրաինացիների ռեկորդային թվի պատճառով։