Ֆրանսիան կօգնի Պաղեստինի ինքնավարությանը՝ մշակել ապագա պետության սահմանադրությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններից հետո։
Այս նպատակով կողմերը կստեղծեն համատեղ կոմիտե։ Փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստվել է և ներկայացվել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի կողմից։
«Այս կոմիտեն պատասխանատու կլինի բոլոր իրավական ասպեկտների՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական, վրա աշխատելու համար», - բացատրել է Մակրոնը։
Ներկայումս աշխատանքներ են տարվում Պաղեստինի պետության ձևավորման համար անհրաժեշտ վերջնական պայմանները որոշելու ուղղությամբ։
Մահմուդ Աբբասը վերահաստատել է իր հանձնառությունը Պաղեստինի ինքնավարությունում բարեփոխումների, ինչպես նաև նախագահական և խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, որոնք տեղի կունենան «Գազայում հրադադարի երկրորդ փուլին անցնելուց մեկ տարի անց»։
Ավելի վաղ մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովում պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինի պետությունը։