Միջազգային

Հայերը ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային. ՌԴ ԱՀԾ

Հայերը ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային. ՌԴ ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, ցանկանում են անջատվել Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով նրա համար անհրաժեշտ հացահատիկի մի մասը անկախ երկրից», - հայտարարել է մամուլի ծառայությունը։

Մոսկվայիից ընդգծել են, որ ուկրաինական հացահատիկը մեկուկես անգամ ավելի թանկ է, քան ռուսական հացահատիկը։

Ռուսական գերատեսչությունից նշել են, որ իբր Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ Եվրամիությունը կփոխհատուցի արժեքի տարբերությունը, քանի որ դա Բրյուսելի համար «եռակի հաղթանակ» կլինի՝ աջակցություն Կիևին, օգնություն Հայաստանին և վստահության թուլացում Մոսկվայի և Երևանի միջև։

Ծառայությունը այս գործողությունները անվանել է «Երևանի համբույր»՝ համեմատություն անցկացնելով «Հուդայի համբույրի» հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական