Ադրբեջանը պատրաստ է Վրաստանում աջակցել թուրքական ուղղաթիռի որոնողա-փրկարարական գործողություններին:
Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կապ է հաստատել Վրաստանի վարչապետի հետ:
Ասադովը տեղեկացրել է Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ տրամադրել ամբողջ անհրաժեշտ օգնությունը վթարի հետևանքների վերացման, որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման համար, ուղարկել Ադրբեջանի ԱԻՆ թիմը տվյալ շրջան և շարունակել հետագա աջակցությունը:
Բացի այդ, տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց. Ալիևը զանգահարել է Էրդողանին, ցավակցություն հայտնել վթարի կապակցությամբ:
Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել: