Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է թուրք գործընկերոջը՝ Հաքան Ֆիդանին։ Բայրամովը ցավակցել է Վրաստանում Ադրբեջանից ուղևորվող թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի կապակցությամբ։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը կապի մեջ է Թուրքիայի և Վրաստանի համապատասխան պետական մարմինների հետ։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ օգնություն վթարի հետևանքների վերացման, ինչպես նաև որոնողական-փրկարարական գործողությունների համար։