Միացյալ Նահանգները Իրանին միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասական ազդանշաններ է ուղարկում երրորդ կողմերի միջոցով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն այս հայտարարությունն արել է Աբու Դաբիում կայացած 12-րդ ռազմավարական քննարկումների ժամանակ։
Նա հայտարարել է, որ Իրանը ցանկանում է հասնել խաղաղ միջուկային համաձայնագրի, բայց չի գնա զիջումների ազգային անվտանգության հարցում։
Նա ընդգծել Է Թեհրանի այն դիրքորոշումը, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը, և ասել է, որ Իրանը հպարտանում է իր միջուկային ծրագրով, որը հիմնված է իր ներքին ներուժի վրա: