Միջազգային

Չինական խոշոր ընկերություններից մեկը հրաժարվում է ռուսական նավթից

Չինական խոշոր ընկերություններից մեկը հրաժարվում է ռուսական նավթից

Reuters գործակալությունը գրում է, որ չինական խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Yanchang Petroleum-ը, ամերիկյան պատժամիջոցների պատճառով հրաժարվել է ՌԴ-ից նավթի գնումներից։

Այս գործարանը նախկինում պարբերաբար ռուսական նավթի գնումներ է իրականացրել: Սակայն, ինչպես գործակալությանը հայտնել են փորձագետները, ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ արևմտյան մի շարք վերջին պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ Չինաստանի պետական նավթային ընկերությունները, ինչպես նաև որոշ հնդկական նավթավերամշակման գործարաններ խուսափում են այն գնել՝ երկրորդական պատժամիջոցների մտավախությունների պատճառով:

Նշվում է, որ Yanchang Petroleum-ը Չինաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ օրական 348 հազար բարել վերամշակման հզորությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական