Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին Իրաքում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 21 միլիոն ընտրող: Ընտրատեղամասերը բաց են մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն։
46 միլիոն բնակչություն ունեցող այս երկրի խորհրդարանի 329 տեղի համար պայքարում է 7754 թեկնածու: Իրաքի խորհրդարանի բոլոր տեղերի մեկ քառորդը նախատեսված է կանանց համար: Ընտրություններին հետևում են ավելի քան 300 դիտորդներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի ներկայացուցիչներ: